ԹՎԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԳԻՏԱ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Ղեկավար
ԹՎԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ մագիստրոսական ծրագիր (Master of Digital Health – MDH), Գերմանիայի հետ համատեղ
Առաջինը Հայաստանում ու տարածաշրջանում` MDH-ը նորարարական եզակի կրթական ծրագիր է, որը ձեզ հնարավորություն կընձեռի մասնագիտանալ ամենաժամանակակից և արդիական ոլլորտներից մեկում` Թվային առողջապահության ոլորտում, որը ներառում է տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը բժշկության ու առողջապահության բնագավառներում:
Մագիստրոսական այս ծրագիրը առաջարկվում է Գերմանիայի Դեգենդորֆի համալսարանի հետ համատեղ և Գերմանիայի Դեգենդորֆի տեխնոլոգիական ինստիտուտի հետ բացառիկ համագործակցությամբ, MDH-ն ապահովում է եզակի ուսուցման փորձ:
Հատկապես հարկ է նշել, որ Erasmus + ծրագիրը թույլ է տալիս երկրորդ կիսամյակն անցկացնել Գերմանիայում: Էրազմուս + կրթաթոշակը ամբողջությամբ փոխհատուցում է ծախսերը, ինչը հնարավորություն է տալիս ուսանողներին կենտրոնանալ ուսման և մշակութային փոխանակման վրա:
Ավելին, Էրազմուս + շարժունության ծրագիրը հնարավորություն է տալիս երկարաձգել ուսուցւմը Գերմանիայում նաև երրորդ կիսամյակում:
MDH ծրագրի առանձնահատկություններից մեկը ուսանողների համար Այն ավարտելուց հետո երկու դիպլոմ ստանալու հնարավորությունն է: Բացի Հայաստանում տրված դիպլոմից, ուսանողները կստանան եվրոպական հեղինակավոր դիպլոմ DIT-ի կողմից:
Եթե ունեք բժշկական / առողջապահական գիտությւնների, կամ ՏՏ / համակարգչային գիտությունների բակալավրի աստիճան, բաց մ՛ի թողեք այս եզակի հնարավորությունը` դառնալ թվայնացման ամենակարևոր ասպարեզի – Թվային առողջապահության – մասնագետ
Հայաստանի ռուս-հայկական համալսարանի մագիստրատուրայի ծրագրի ընդունելությունը սկսվում է 2025 թ. հունիսից:
Բոլոր դիմորդները պետք է դիմեն ռուս-հայկական համալսարանի մագիստրատուրայի ընդունելության հանձնաժողով՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
-
Դիմում
-
Հավաստագիր դիմողի անձի մասին (հաստատագրված պատճեն)
-
Բարձրագույն կրթության դիպլոմը (բակալավր, մագիստրատուրա կամ մասնագետ) և հավելվածի պատճեն
-
Բանակային ծառայության մասին փաստաթուղթ (կոչման վկայական կամ զինվորական անձնագիր, պատճեն): Բանակային տարիքի անձանց փաստաթղթերը ընդունվում են միայն այն դեպքում, եթե զինվորական փաստաթղթերում նշված է ծառայության հետաձգման իրավունք
-
Կենսագրական (CV)
-
Մոտիվացիոն նամակ
-
Ներկա պատկերով (3x4 սմ) չորս լուսանկար՝ նույն տեսակի
Իմացեք ավելին Թվային Առողջապահության մասին:
Կարդացեք ավելին թվային առողջապահության հայկական նախաձեռնության մասին

Գեորգի Չալտիկյան
բ.գ.թ պրոֆոսոր
եղեկատվություն
Թվային առողջապահության մագիստրոսական ծրագրի ղեկավար
Թվային առողջապահության գիտաուսումնական կենտրոնի ղեկավար
Բժշկության և առողջապահության մասնագետ, ով վերապատրաստվել է որպես ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբույժ, 25 տարվա փորձ կլինիկական պրակտիկայում, բժշկական կրթության և առողջապահական հետազոտությունների, ինչպես նաև առողջապահական նախագծերի կառավարման ոլորտում:
Գերմանիայի Բավարիա նահանգի Դեգգենդորֆի տեխնոլոգիական ինստիտուտի (դիտ-ԷԿՐԻ) Ռոտտալ ինն Եվրոպական համալսարանի պրոֆեսոր և թվային առողջապահության բաժնի ղեկավար:
Գեորգի Չալտիկյանը նաև հիմնադիր նախագահն է:
Հիմնական ուշադրություն:
Թվային Առողջապահություն (թվային տեխնոլոգիաների օգտագործում ՝ առողջապահությունն ավելի լավ, անվտանգ և մատչելի դարձնելու համար),
Առողջապահության միջազգային և գլոբալ կառավարում և առողջապահական տեղեկատվության կառավարում:
̸ասնագիտացում:
- Թվային Առողջապահություն
- Հեռաբժշկություն
- Էլեկտրոնային առողջապահություն
- Կլինիկական բժշկություն
- Համաշխարհային Առողջապահություն
- Առողջապահության կառավարում
- (Անդրսահմանային) առողջապահության կառավարում
- Բժշկական և առողջապահական կրթություն և գիտական հետազոտություններ

Հարությունյան Համլետ Հարությունի
տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Աստվածատրյան Արմեն Վիլենի
Բժշկական Գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Չալտիկյան Գեորգի Վիգենի
Բժշկական Գիտությունների դոկտոր, պրոֆեսորМенеджеры
- +37443441400
- [email protected]
- +37443441400
- [email protected]